ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական 223 անօդաչու. Ռուսաստանի Պաշտպանության նախարարություն

ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական 223 անօդաչու. Ռուսաստանի Պաշտպանության նախարարություն

Ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 20:00-ն, հերթապահ ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 223 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ անօդաչուները չեզոքացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի և Ազովի ու Սև ծովերի ջրային տարածքների վրա։

  • Կիսվել: