Բաքվում ավարտվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների վերաքննիչ բողոքների «վերանայումը»
Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր ավարտվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների վերաքննիչ բողոքների «վերանայումը»։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ «դատական կազմը» սկսել է քննարկել «որոշումը»:
Նշվում է, որ այսօր կայացած այսպես կոչված «նիստում» Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը միջնորդություն է ներկայացրել «դատարանին»՝ չեղյալ հայտարարելու ստորին դատարանի «դատավճիռը» և արդարացնելու իրեն։
Մյուս գերիները ևս իրենց անհամաձայնությունն են հայտնե առաջադրված «մեղադրանքներին»։



