երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իլոն Մասկը մարտահրավեր է նետել Վլադիմիր Պուտինին

Իլոն Մասկը մարտահրավեր է նետել Վլադիմիր Պուտինին

Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ մարտահրավեր է նետում ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին: 

«Մարտահրավեր եմ նետում Վլադիմիր Պուտին: Մարտարվեստում: Խաղադրույքը՝ Ուկրաինան»,- գրել է Մասկը Twitter-ում:

Այնուհետև նա ռուսերեն գրառում է արել և դիմել պաշտոնական Կրեմլին՝ հետաքրքրվելով՝ արդյոք համաձայն են այդ մենամարտին:

Հայտնի է, որ Պուտինն ուներ ութերորդ դանը ձյուդոյում և պատվավոր սև գոտի՝ թեքվոնդոյում։ Սակայն այս մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները հետ վերցրեցին ՌԴ նախագահի լիազորությունները այն բանից հետո, երբ ռուսական բանակը ներխուժեց Ուկրաինա։

  • Կիսվել: