ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան կիրակի օրը բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինվորականներին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Զինվորականները վերլուծում են հրթիռի հեռահարությունը, բարձրությունը և արագությունը։
Նշվում է, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 18-ին, Հյուսիասյին Կորեան արձակել է Խվասոն -17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։
Հյուսիսային Կորեան այս տարի բալիստիկ հրթիռներ է արձակել 36 անգամ, ընդհանուր առմամբ արձակվել է 62 հրթիռ: Բացի այդ, Փհենյանը երեք անգամ փորձարկել է թեւավոր հրթիռներ, իրականացրել է հրետանային կրակոցներ, ռազմաօդային ուժերի վարժանքներ, տիեզերական արբանյակի փորձարկման համակարգեր և հրթիռային շարժիչներ։

Ճապոնիան բողոքել է Հյուսիսային Կորեային հրթիռների արձակման կապակցությամբ, արտակարգ ճեպազրույցի ժամանակ ասել է Ճապոնիայի պաշտպանության փոխնախարար Տոշիրո Ինոն։
«Մեր երկիրը դիվանագիտական ​​ուղիներով խիստ բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային և խստորեն դատապարտել »,- ասել է Էնոն։
Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան կիրակի օրը իրականացրել է իր երկրորդ բալիստիկ հրթիռի արձակումը։

  • Կիսվել: