Հարավկորեացի զինվորականները հայտարարել են, որ նպատակ ունեն նվազեցնել լարվածությունը Հյուսիսային Կորեայի հետ
Հարավկորեացի զինվորականներն այսօրվանից սկսել են ապամոնտաժել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին գտնվող բարձրախոսները, որոնք օգտագործվում էին այդ երկրում քարոզչության հեռարձակումների համար: Այս մասին տեղեկացնում է Yonhap-ը։
Նշվում է, որ Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե միջոցառումը նպատակ ունի նվազեցնել երկու երկրի միջև լարվածությունը։
Բացի դրանից՝ գերատեսչությունը նշել է նաև, որ դա «չի ազդի զինվորականների մարտական պատրաստվածության մակարդակի վրա»։


