հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հռոմի պապը ստորագրել է առողջության վատթարացման դեպքում հրաժարական տալու մասին փաստաթուղթը

Հռոմի պապը ստորագրել է առողջության վատթարացման դեպքում հրաժարական տալու մասին փաստաթուղթը

 Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել է, որ արդեն ստորագրել է առողջության վատթարացման դեպքում հրաժարական տալու մասին փաստաթուղթը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես արդեն ստորագրել եմ իմ հրաժարականի մասին փաստաթուղթը։ Պետական քարտուղարն այն ժամանակ Տարչիզիո Բերտոնեն էր։ Այն ստորագրել եմ ու ասել եմ նրան. «բժշկական կամ որևէ այլ խոչընդոտի դեպքում` ահա իմ հրաժարականը»»,– 86-ամյա քահանայապետն այս մասին հայտարարել է իսպանական ABC թերթին տված հարցազրույցում։

Օգոստոսին հայտնում էին, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը տառապում է ծնկի հոդերի ուժեղ ցավերից, ինչի պատճառով նա ստիպված է անվասայլակով տեղաշարժվել։
Բացի դրանից, 2021 թվականի հուլիսին Հռոմի «Ագոստինո Ջեմելլի» հիվանդանոցում Ֆրանցիսկոս պապը վիրահատվել էր սիգմոիդ հաստ աղիքի դիվերտիկուլյար հիվանդության պատճառով։ Հռոմի պապը ԲԿ–ում անցկացրել է 10 օր։

  • Կիսվել: