երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հնդկաստանը որոշ երկրներից ժամանողներից կպահանջի Covid-19-ի թեստի պատասխան

Հնդկաստանը որոշ երկրներից ժամանողներից կպահանջի Covid-19-ի թեստի պատասխան

Չինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Սինգապուրից և Թայլանդից Հնդկաստան մուտքի համար ժամանողներն այսուհետ ստիպված կլինեն ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, հայտարարել է Հնդկաստանի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ Հնդկաստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ այդ երկրներից ճանապարհորդները նախքան ժամանումը պետք է թեստի արդյունքները ներբեռնեն Հնդկաստանի կառավարության կայքէջում:

Նրա խոսքով՝ դա արվում է՝ հաշվի առնելով Covid-19-ի իրավիճակը ողջ աշխարհում:

  • Կիսվել: