կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Prithvi II փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Prithvi II փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը

Հնդկաստանը փոքր հեռահարության բալիստիկ «Prithvi II» հրթիռի ուսումնական արձակում է իրականացրել:

Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
 
«Իրեն լավ դրսևորած համակարգը՝ Prithvi II հրթիռը, Հնդկաստանի միջուկային զսպման անբաժանելի մասն էր: Հրթիռը բարձր ճշգրտությամբ խոցեց թիրախը: Ուսումնական արձակումը հաջողությամբ հաստատեց հրթիռի բոլոր գործառնական և տեխնիկական պարամետրերը»,-ասվում է զեկույցում:
 
Prithvi-ն Հնդկաստանի զինված ուժերի «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռների ընտանիք է պատկանում: Prithvi II հրթիռն ունի մինչև 250 կիլոմետր թռիչքի հեռահարություն և կարող է կրել մինչև 500 կիլոգրամ քաշով մարտագլխիկ։

  • Կիսվել: