կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հնդկաստանի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների և կարկուտի հետևանքով տուժել է առնվազն 18 հազար մարդ

Հնդկաստանի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների և կարկուտի հետևանքով տուժել է առնվազն 18 հազար մարդ

Առնվազն 18 հազար բնակիչ տուժել է Ասամի լեռնային շրջաններում ուժեղ ամպրոպի և կարկուտի հետևանքով:

Չորեքշաբթի օրը The Times of India-ի փոխանցմամբ՝ տարերքի հարվածը վնասել և ավերել է 4500 տուն 132 բնակավայրերում։ Փակ են դպրոցները, խանութները։ Տեղումները և թանձր մառախուղը խոչընդոտել են տուժած շրջանների հետ տրանսպորտային կապերը և բնակչությանը օգնություն տրամադրելը:

Ասամի օդերևութաբանական վարչությունը դեղին եղանակի նախազգուշացում է տվել լեռնային շրջանների համար և զգուշացրել սողանքների և քարաթափումների հնարավորության մասին։ Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին այնտեղ կշարունակվեն անձրևները՝ ամպրոպով և կարկուտով։

  • Կիսվել: