շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց, ես գոլֆ եմ խաղացել Հարի Քեյնի հետ, Ռոնալդուն հրաշալի տղա է. Թրամփը՝ ֆուտբոլի ու ֆուտբոլիստների մասին

Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց, ես գոլֆ եմ խաղացել Հարի Քեյնի հետ, Ռոնալդուն հրաշալի տղա է. Թրամփը՝ ֆուտբոլի ու ֆուտբոլիստների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Մեսսիի, Ռոնալդուի և այլ ֆուտբոլիստների ու ֆուտբոլի մասին:

Նա, մասնավորապես, ասել է. «Մեսսիին լավ հսկում էին, ու հանկարծ նա հայտնվեց աջ կողմում, մինչդեռ նրան հսկող մեծագույն խաղացողը պարզապես կանգնած էր այնտեղ։ Մեսսին գոլ խփեց, և խաղն այդքանով ավարտվեց։ Որքա՞ն լավն է Մեսսին. նա հեթ-տրիկ ձևակերպեց։ Կարծում եմ՝ դա շատ հազվադեպ երևույթ է ձեր մարզաձևում, այնպես չէ՞»։

Անդրադառնալով Հարի Քեյնին՝ նա նշել է. «Ես գոլֆ եմ խաղացել Հարի Քեյնի հետ (Անգլիայի հավաքականի հարձակվող խմբ.), և նա հրաշալի տղա է։ Կարծում եմ՝ նրանք, հնարավոր է, սխալ թույլ տվեցին՝ նրան պաշտպանության խաղացող դարձնելով։ Նրանք վերցրին իրենց լավագույն խաղացողին ու դրեցին պաշտպանությունում։ Դա մի փոքր արտասովոր էր»։

Թրամփը խոսել է նաև ԱՄՆ հավաքականի խաղացող Բալոգունի ստացած կարմիր քարտի մասին. «Եթե Ջանին (ՖԻՖԱ-ի նախագահ խմբ.) թույլ չտար Բալոգունին խաղալ, մենք կասեինք՝ «մենք կհաղթեինք խաղը, եթե ունենայինք մեր լավագույն խաղացողին»։ Ջանին ճիշտ որոշում կայացրեց»։

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ ճանաչում է Քրիշտիանու Ռոնալդուին՝ նրան անվանելով հրաշալի տղա։

Իր հերթին ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն, դիմելով Թրամփին, հայտարարել է. «Դուք գովեստի խոսքերի կարիք չունեք, բայց այս աշխարհի առաջնությունն այսպիսի անհավանական հաջողություն չէր ունենա առանց Ձեզ։ Անշուշտ, այս առաջնությունը գերազանցեց բոլոր սպասելիքները»։

  • Կիսվել: