Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ167+600-կմ180+928-ում՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ, կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվող ճանխպարհի երկարությունը՝ մոտ 13,4կմ։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։



