Ռուսաստանում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում`Կարասուկ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության տարածաշրջանային մասնաճյուղը։
Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 6.8 բալ։
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ կամ տուժածներ չկան։



