շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին զինված ագրեսիան դիմագրավելու օգնության համար. Կոնստանտին Զատուլին

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին զինված ագրեսիան դիմագրավելու օգնության համար. Կոնստանտին Զատուլին

Հայաստանի կառավարությունը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ոչ թե զինված ագրեսիան դիմագրավելու օգնության համար, դա ներկայացված է բոլորովին այլ հոդվածով։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմելը, նրա խոսքով, վերաբերում է այն հոդվածին, որը նախատեսում է խորհրդակցություններ, ուստի այս դեպքում ՀԱՊԿ-ը հարցում է կատարում։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի հնարավորությունները չեն սահմանափակվում ռուս զինծառայողների քանակական կազմով, որոնք այս պահին գտնվում են Հայաստանում, եւ բանն անգամ ռուս զինծառայողների քանակը չէ, այլ նրանց ներկայության փաստը։ «Ես կարծում եմ, որ բոլորն են հասկանում աշխարհում, որ ինքնին Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում նշանակում է, որ Մոսկվան ուշադիր հետեւում է իրադարձություններին, եւ այս իմաստով նույնպես անվտանգության երաշխավոր է, ինչպես եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս մասնակիցները։ Մենք գիտենք, որ բանակցություններ են ընթանում։ Հայկական տարածքում ինչ-որ   հեռավորությամբ խորանալու հնարավորությունն իսկ առաջ է եկել, ինչպես ես եմ հասկանում, հենց որովհետեւ Հայաստանի սեփական սահմանապահ զորքերը, Հայաստանի զինծառայողները չեն գտնվել սահմանագծին, այլ եղել են տարածքի խորքում, ինչը ֆիզիկական հնարավորություն է ստեղծել այդ հեռավորությունը հաղթահարելու համար»,- ավելացրել է պատգամավորը։

  • Կիսվել: