Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ երկիրը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ամեն ինչ հնարավոր է», - պատասխանել է նա Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում Տեխաս նահանգից վերադառնալիս լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավոր է նոր հարվածներ հասցնել Իրանին:



