չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Ավանում դիմակավորված անձինք թալանել են բանկերից մեկի վճարային տերմինալը. դրանում եղել է մի քանի միլիոն դրամ

Ավանում դիմակավորված անձինք թալանել են բանկերից մեկի վճարային տերմինալը. դրանում եղել է մի քանի միլիոն դրամ

Հոկտեմբերի 25-ին դիմակավորված՝ անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարշալ Խուդյակովի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղից գողություն է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված բանկում «Արմոբիլ» անվտանգության ծառայության աշխատակից՝ Երևանի բնակիչ 54-ամյա Սամսոն Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04:30-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում երկու դիմակավորված անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են նշված հասցեում տեղադրված՝ ՍՊԸ-ներից մեկին պատկանող վճարային տերմինալը և այնտեղից գողացել դրամապահոցը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ըստ անվտանգության աշխատակցի՝ դրամապահոցում եղել է մոտ 4 միլիոն դրամ գումար։

  • Կիսվել: