հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի, ըստ պլանի. Պուտին

Հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի, ըստ պլանի. Պուտին

Այսօր ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստաի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ուկրաինայում գործողության ընթացքում ռուս զինվորներն ու սպաները խիզախորեն են գործում՝ ինչպես իսկական հերոսներ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պուտինի խոսքով՝ հատուկ ռազմական գործողությունը խստորեն ըստ ժամանակացույցի եւ ըստ պլանի է ընթանում, բոլոր առաջադրված խնդիրները լուծվում են։

Նա նաեւ հավելել է. ՛՛Հատուկ ռազմական գործողությունը խստորեն ըստ ժամանակացույցի, ըստ պլանի է ընթանում։ Բոլոր առաջադրված խնդիրները հաջողությամբ լուծվում են՛՛: Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին խնդրել է մանրամասն զեկուցել այդ մասին։

  • Կիսվել: