հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հացահատիկի արտահանման պայմանավորվածությունները կապ չունեն Մոսկվայի և Կիևի բանակցությունների հետ. Սլուցկի

Հացահատիկի արտահանման պայմանավորվածությունները կապ չունեն Մոսկվայի և Կիևի բանակցությունների հետ. Սլուցկի

Հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը կապված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման հնարավորության հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին:

Նրա խոսքով՝ հացահատիկի արտահանման հարցում պայմանավորվածության ձեռքբերումը երաշխիքներ չի տալիս, որ Մոսկվան և Կիևը կվերսկսեն բանակցությունները:

Սլուցկին կարծիք է հայտնել, որ Ուկրաինան ցանկանում է շարունակել կռիվը: «Դա անտրամաբանական և անհասկանալի է, դա միանգամայն վեր է մարդկային տրամաբանությունից»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ Կիևին խրախուսում է հավաքական Արևմուտքը:

  • Կիսվել: