կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Գուտերեշը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել

Գուտերեշը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկաիսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար՝ սպառնալով հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ավելի ուշ, սակայն, Թրամփը հայտարարել է, որ այդ վերջնաժամկետը հետաձգում է մինչև ապրիլի 6-ը։ 

  • Կիսվել: