ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գնդակոծվել է Դոնեցկի կենտրոնը

Գնդակոծվել է Դոնեցկի կենտրոնը

Դոնեցկի կենտրոնը կրկին գնդակոծվել է ՛՛Գրադ՛՛ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ գնդակոծության տակ են հայտնվել Վորոշիլովի և Կալինինի շրջանները։

Ինչպես հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը՝ վնասվել է բուժհաստատության երկու մասնաշենք:

Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը հստակեցրել է, որ 05:54-ին ուկրաինական զորքերը Տոնենկոյե բնակավայրի կողմից գնդակոծել են Վորոշիլովի և Կալինինի շրջանները, ՛՛Գրադից՛՛ 20 հրթիռ է արձակվել։

Նշենք, որ երեկ ևս Ուկրաինական զորքերը ՛՛Գրադներով՛՛ հրետակոծել են Դոնեցկի կենտրոնը, ինչի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել, ավերվել են նոր պլանետարիումի շենքը և երկու առևտրի կենտրոն։

  • Կիսվել: