շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Դոնեցկի մարզում ռուսական հարվածի հետևանքով 20 զոհ կա, մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ. Զելենսկի

Դոնեցկի մարզում ռուսական հարվածի հետևանքով 20 զոհ կա, մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ. Զելենսկի

Դոնեցկի մարզի՝ ուկրաինական վերահսկողության ներքո գտնվող հատվածում առնվազն 20 մարդ է զոհվել: Այս մասին սեպտեմբերի 9-ին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նրա խոսքով՝ ռուսական զորքերի կողմից Յարովայա ավանին հասցված հարվածի զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ռուսական ուժերը Յարովայա ավանի վրա ավիացիոն ռումբ են նետել այն պահին, երբ այնտեղ կենսաթոշակներ էին բաժանում։

Իր հերթին Դոնեցկի նահանգապետը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 21-ի։ Նա տեղի ունեցածն անվանել է «մաքուր ահաբեկչություն»:

  • Կիսվել: