շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Պուտինը պահանջել է ուկրաինական զորքերը դուրս բերել Դոնեցկի մարզի արևելյան հատվածից. աղբյուր

Պուտինը պահանջել է ուկրաինական զորքերը դուրս բերել Դոնեցկի մարզի արևելյան հատվածից. աղբյուր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմը դադարեցնելու պայման է դրել՝ պահանջելով, որ Ուկրաինան զորքերը դուրս բերի Դոնեցկի մարզի արևելյան մասից: Այս մասին տեղեկացնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին անմիջականորեն ծանոթ չորս անձի։

Նշվում է, որ Պուտինն ուրբաթ օրը Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ կարող է սառեցնել շփման գծի մնացած մասը, եթե իր հիմնական պահանջները կատարվեն, հայտնում է Financial Times-ը։
 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների գագաթնաժողովն Ալյասկայում կայացել է օգոստոսի 15-ին (Երևանի ժամանակով՝ օգոստոսի 16-ի գիշերը)։

Գագաթնաժողովի արդյունքներով կողմերը Ուկրաինայում հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք չեն բերել, սակայն ԱՄՆ նախագահը գոհ է մնացել հանդիպումից, իսկ Պուտինն այն անվանել է կառուցողական:

Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են կրկին հանդիպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։

  • Կիսվել: