շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ղազախստանում ցուցարարները պատանդ են վերցրել լրագրողներից մեկին․ նրանք հարձակվել են զենքի խանութների վրա

Ղազախստանում ցուցարարները պատանդ են վերցրել լրագրողներից մեկին․ նրանք հարձակվել են զենքի խանութների վրա

Ալմաթիում ցուցարարները սկսել են գրոհել զենքի խանութները, Ղազախստանի ամբողջ տարածքում անջատվել է ինտերնետը, փոխանցում է Ria.ru-ն։
 
«Ղազախստանն այժմ գտնվում է ինտերնետի տոտալ անջատման մեջ։ Մինչ այդ մի ամբողջ օր խափանումներով էր գործում ու որոշակիորեն սահմանափակված էր միայն բջջային ինտերնետ կապը։Դա, ամենայն հավանականությամբ, խստորեն կսահմանափակի հակակառավարական ցույցերի լուսաբանումը», - ասված է Twitter-ում ընկերության հրապարակման մեջ:
Մինչ այդ հաղորդվում էր, որ արգելափակված են Ղազախստանի որոշ պետական մարմինների կայքերի մուտքն արտերկրից, չեն աշխատում նաև տարբեր լրատվամիջոցների ինտերնետ ռեսուրսները։
 
Տեղեկություններ կան, որ ցուցարարները գրավել են Ալմաթիում գտնվող «Միր 24» հեռուստաալիքի գրասենյակը և պահանջում են ուղիղ եթեր տրամադրել իրենց։
 
Ներկա պահին հնարավոր չէ մուտք գործել zakon.kz, tengrinews.kz և vlast.kz պորտալների էջերը, անհասանելի է նաև Sputnik Ղազախստանի էջը։
 
Ցուցարարները շուրջ 1 ժամ պատանդ են պահել Sputnik Ղազախստանի թղթակցին։
Sputnik Ղազախստանը հայտնում է, որ Ալմաթիում իր թղթակցին պատանդ են պահել Հանրապետության հրապարակում գտնվող լրատվամիջոցների գրասենյակների շենքում։
Լրագրողին հաջողվել է դուրս գալ շրջափակված շենքի տարածքից։
 
 

  • Կիսվել: