երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ղազախստանի նախագահը ստեղծել է ապօրինաբար արտասահման տարված ֆինանսական միջոցները վերադարձնելու հանձնաժողով

Ղազախստանի նախագահը ստեղծել է ապօրինաբար արտասահման տարված ֆինանսական միջոցները վերադարձնելու հանձնաժողով

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ստեղծել է Ղազախստանի քաղաքացիների կողմից ապօրինաբար արտասահման տարված ֆինանսական միջոցները վերադարձնելու հանձնաժողով, տեղեկացրել է Tengrinews.kz-ը՝  հղում կատարելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։

«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հրամանագրով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ գլխավոր դատախազի գլխավորությամբ, Ղազախստանի քաղաքացիների կողմից ապօրինաբար դուրս տարված ֆինանսական միջոցների վերադարձման համալիր աշխատանք կատարելու նպատակով»,- տեղեկացրել է մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ Տոկաեւը մտադիր է իրականացնել հանձնաժողովի գործունեության անձնական վերահսկողությունը։

  • Կիսվել: