երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ղազախստանի նախագահի դեմ մահափորձ նախապատրաստող արտասահմանյան գործակալի են ձերբակալել

Ղազախստանի նախագահի դեմ մահափորձ նախապատրաստող արտասահմանյան գործակալի են ձերբակալել

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի հակահետախուզությունը Նուր-Սուլթան քաղաքում արտասահմանյան հետախուզության գործակալի է ձերբակալել, որը մահափորձ էր նախապատրաստում երկրի նախագահի եւ մի շարք բարձրաստիճան պետծառայողների դեմ, փոխանցում է Казинформ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի ԱԱԿ մամուլի ծառայությանը:

«Նրանք միաժամանակ ահաբեկչական գործողություններ էին ծրագրում հատուկ եւ իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ: Խուզարկության արդյունքում առգրավվել է արտասահմանյան արտադրության դիպուկահարի հրացան խլացուցիչով, թմրանյութեր եւ խոշոր չափի գումար: Զենքը Ղազախստան է բերվել մաս-մաս՝ արհեստավարժորեն քողարկված տեսքով»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: