երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը Ղազախստան էր մեկնել որդու հետ. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը Ղազախստան էր մեկնել որդու հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գործուղումներին նորից սկսել են նրա հետ մեկնել ընտանիքի անդամները: Մի ժամանակ կինն էր մեկնում, հիմա՝ որդին։ Փետրվարի 24-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կատարած ուղեւորությանը, պարզվում է, մասնակցել է նաեւ Աշոտ Փաշինյանը։

Ղազախստանցի մեր հայրենակիցը պատմեց, որ Աշոտիկին` իր տարօրինակ հագուկապով, տեսել են Նուր-Սուլթանում շրջելիս։ Նրա հետ նաեւ ուղեկցող է եղել, որպեսզի «բան ասող» չլինի։

Մենք դիմեցինք կառավարության լրատվականին` խնդրելով ասել՝ Աշոտ Փաշինյանը հոր հետ մեկնե՞լ է Ղազաստան: Մեզ մի քանի օր շարունակ չէր հաջողվում այս պարզ հարցի պատասխանը ստանալ, ի վերջո` ասացին. «Չենք մեկնաբանում»՝ հասկացնելով, որ հերքել չեն կարող, չեն ուզում նաեւ հաստատել` Փաշինյանը պաշտոնական պատվիրակության մեջ չի եղել: Երեւի ինքնաթիռում տեղ է եղել, ցանկացել է Նուր-Սուլթանը տեսնել` պապայի հետ, բյուջեի հաշվին մեկնել է»:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: