ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը. ՏԱՍՍ

Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը. ՏԱՍՍ

Ղազախստանում բժիշկներն արձանագրել են նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը, ճեպազրույցի ժամանակ հայտնել է երկրի տեղեկատվության և հասարակական զարգացման նախարար Դաուրեն Աբաևը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

«Ցավոք, այսօր կորոնավիրուսից Ղազախստանի քաղաքացի է մահացել: Խորին ցավակցություն ենք հայտնում մահացածի հարազատներին և մտերիմներին»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ Նուր Սուլթան քաղաքի առողջապահության վարչությունը մարտի 27-ին տեղեկություն կհաղորդի մահացած կնոջ մասին: Վերջինս հիշեցրել է, որ մարտի 28-ից երեք քաղաքներում՝ Նոր Սուլթանում, Ալմաթիում և Շիմքենթում նոր սահմանափակումներ ուժի մեջ կմտնեն: Երկրում կորոնավիրուսով վարակման 109 դեպք է արձանագրվել:  

 
 

  • Կիսվել: