շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Գերմանիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին՝ ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը

Գերմանիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին՝ ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը

Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգն անդրադարձել է նոյեմբերի 9-ի տարելիցին ու կոչ արել Արցախում պահպանել հրադադարը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց մենք Ադրբեջանին ու Հայաստանին կոչ ենք անում լիովին պահպանել հրադադարը և ակտիվացնել ջանքերը հակամարտության կայուն կարգավորման համար՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»,- ասվում է Լյութենբերգի թվիթերյան գրառման մեջ։

  • Կիսվել: