երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Գազային միություն» ստեղծելու գաղափարի մեջ աշխարհաքաղաքական խաղ չկա․ Լավրով

«Գազային միություն» ստեղծելու գաղափարի մեջ աշխարհաքաղաքական խաղ չկա․ Լավրով

Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի «գազային միություն» ստեղծելու գաղափարի մեջ աշխարհաքաղաքական խաղ չկա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ներկայում քննարկվում է Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև «եռակողմ» գազային նախագիծ ձևավորելու նախաձեռնությունը։ Վերլուծաբանները, հատկապես արևմուտքում, անմիջապես սկսեցին ասել, որ սա ինչ-որ քաղաքական կամ աշխարհաքաղաքական «խաղ» է։ Որևէ «Խաղ» այստեղ չկա»,- ասել է Լավրովը ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ռուսաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը հարևաններ են ընդհանուր գազային համակարգով: Նրանք շահագրգռված են, որ գազի մատակարարումը չխաթարվի՝ հաշվի առնելով սպառման սեզոնային պիկերը: Օրերս ես մի զեկույց կարդացի, որ հանկարծ էլեկտրաէներգիայի կտրուկ դեֆիցիտ է տեղի ունեցել Ուզբեկստանում։ Ահա և կոնկրետ օրինակ, երբ առանց որևէ քաղաքականացման  պետք է օգտագործել մեր առավելությունները՝ քաղաքացիների շահերից բխող գործնական հարցեր լուծելու համար»,- հավելել է նա։

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ Ժոմարտ Տոկաևը նոյեմբերի վերջին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուզբեկստանի մասնակցությամբ «եռակողմ գազային միության» ստեղծումը՝ Ղազախստանի և Ուզբեկստանի տարածքներով ռուսական գազի փոխադրման գործողությունները համակարգելու համար։ Ղազախստանի և Ուզբեկստանի.

 

  • Կիսվել: