ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
G7-ի առաջնորդները գագաթնաժողովի երկրորդ օրն սկսել են՝ փորձելով մերձենալ համաշխարհային հարավի երկրներին

G7-ի առաջնորդները գագաթնաժողովի երկրորդ օրն սկսել են՝ փորձելով մերձենալ համաշխարհային հարավի երկրներին

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները սկսել են գագաթնաժողովի երկրորդ օրվա աշխատանքային ծրագիրը՝ փորձելով մերձենալ գլոբալ հարավի երկրներին՝ չեզոք արտաքին քաղաքականություն ունեցող զարգացող երկրներին՝ հակազդելու Ռուսաստանին և Չինաստանին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին  ամերիկյան ատոմային ռմբակոծության ենթարկված Հիրոսիմայի գագաթնաժողովի նիստերից մեկն այս թեմային նվիրված կլինի շաբաթ օրը։

Ճապոնիան G-7-ի նախագահության ընթացքում բազմիցս հայտարարել է, որ համաշխարհային հարավի հետ հարաբերությունների զարգացումն առաջնահերթություններից է։ Միջոցառմանը հրավիրված են այս երկրների ղեկավարները, այդ թվում՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։

Այս ցանկության պատճառներից մեկն էլ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու փորձն է։ Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր և Տոկիոյի հիմնադրամի փորձագետ Կազուտո Սուզուկին նշել է, որ ներկայումս պատժամիջոցներ են կիրառել 40-ից քիչ երկրներ, և պատժամիջոցների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է զարգացող երկրների համագործակցությունը։ Հիմա Գլոբալ հարավը չի աջակցում միակողմանի պատժամիջոցներին։

«Արդեն մեկ տարի է անցել, բայց չեն կարողացել դադարեցնել բախումները: Ուստի, առաջին հերթին, անհրաժեշտ է երկխոսության տարածք ստեղծել», – ասել է Վիդոդոն Asahi թերթին տված հարցազրույցում:

Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել է Մոմոյամա Գակուինի համալսարանի պրոֆեսոր Մասահիրո Մացումուրան, խորացնելով հարաբերությունները գլոբալ հարավի հետ, Տոկիոն հետապնդում է մեկ այլ արտաքին քաղաքական նպատակ՝ զսպել Չինաստանը։

«Ճապոնիան պետք է ներգրավի գլոբալ հարավին, որպեսզի Չինաստանը չկարողանա օգուտ քաղել իր հզորության և ազդեցության ընդլայնումից»,- ասել է նա:

  • Կիսվել: