G7-ը փորձում է միասնական դիրքորոշման հասնել Նեթանյահուի ձերբակալության օրդերի վերաբերյալ. Տայանի
«Մեծ յոթնյակ»-ի երկրների խումբը փորձում է միասնական դիրքորոշման հասնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության օրդերի վերաբերյալ, որը տրվել է անցյալ շաբաթ Միջազգային քրեական դատարանի կողմից: Այս մասին G7 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է միասնական լինենք այս հարցում»:
Նշենք, որ «Մեծ յոթնյակ»-ի մաս կազմող ԱՄՆ-ն մերժել է ՄՔԴ որոշումը: