երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԱՄՆ-ն դեմ է հանդես եկել G7-ի կոմյունիկեում Ռուսաստանին «ագրեսոր» որակելուն․ Financial Times

ԱՄՆ-ն դեմ է հանդես եկել G7-ի կոմյունիկեում Ռուսաստանին «ագրեսոր» որակելուն․ Financial Times

ԱՄՆ-ն դեմ է հանդես եկել փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցի կապակցությամբ «Մեծ յոթնյակի»՝ G7-ի կոմյունիկեում ՌԴ-ին «ագրեսոր» որակելուն, տեղեկացնում է Financial Times-ը։

Նշվում է, որր G7-ի՝ երկուշաբթի կայանալիք վիրտուալ գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությունը նույնպես դեռևս համաձայնեցված չէ։ Տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինային մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ և Զելենսկիին անվանել «առանց ընտրությունների բռնապետ»՝ միաժամանակ առաջարկելով, որ ՌԴ-ն կրկին հրավիրվի «Մեծ յոթնյակ»։

Ըստ աղբյուրի՝ ամերիկացի բանագնացներն առարկում են «ռուսական ագրեսիա» արտահայտության և նմանատիպ այլ արտահայտությունների հարցում, որոնք G7-ի առաջնորդներն օգտագործում են 2022 թվականից ի վեր՝ Ուկրաինայի հակամարտությունը բնութագրելու համար։

Հաղորդվում է, որ աշխարհի առաջատար տնտեսություններն ավանդաբար փետրվարի 24-ին հայտարարություն են տարածում՝ հաջակցություն Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժման տարելիցին։ «Մենք պետք է տարբերություն դնենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Նրանք նույնը չեն»,- Financial Times-ին ասել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը։

  • Կիսվել: