հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Հունգարիայի բնակչության 95 տոկոսը դեմ է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելուն. Օրբան

Հունգարիայի բնակչության 95 տոկոսը դեմ է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելուն. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկրի բնակչության 95 %-ը դեմ է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցելուն, կողմ է միայն 5 %-ը:

«Ավելի քան 2 մլն հունգարացու անունից հայտարարում եմ, որ Հունգարիան չի աջակցում Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը»,- ասել է Օրբանը ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ:

Ապրիլին Հունգարիայում սկսվել էր ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ հանրաքվե։ Պատասխանների հավաքումն ավարտվել է հունիսի 20-ին:

Օրբանի խոսքով՝ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կոչնչացնի Հունգարիայի տնտեսությունը։ Հունգարիայի վարչապետը բազմիցս դեմ է արտահայտվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը:

  • Կիսվել: