հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
ԱԳՆ քարտուղարը և Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին

ԱԳՆ քարտուղարը և Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) փոխնախագահի Ռուդոլֆ Ռայների հետ:

Կողմերը կարևորել են «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի և Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով նման հարթակների դերը կառուցողական երկխոսության և վստահության ձևավորման գործում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հրատապ խնդիրներին:

  • Կիսվել: