երեքշաբթի, ապրիլ 8
8 / 4 / 2025
G7-ի երկրները մտահոգված են Թայվանի մոտ Չինաստանի զորավարժությունների կապակցությամբ

G7-ի երկրները մտահոգված են Թայվանի մոտ Չինաստանի զորավարժությունների կապակցությամբ

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի զորավարժությունները Թայվանի մերձակայքում անհանգստություն են առաջացնում G7-ի երկրների շրջանում։ Այս մասին ասված է G7-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

Տեքստում, մասնավորապես, ասված է. «Մենք՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ԱԳ նախարարները, ինչպես նաև ԵՄ բարձր ներկայացուցիչը, խորը մտահոգություն ենք հայտնում Չինաստանի սադրիչ գործողությունների կապակցությամբ, մասնավորապես՝ Թայվանի շուրջ վերջին լայնածավալ զորավարժությունների կապակցությամբ:

Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, որոնք սպառնում են խաղաղությանը և կայունությանը, ներառյալ ուժը և հարկադրանքը: Այս աճող և ապակայունացնող գործողությունները մեծացնում են լարվածությունը Թայվանի նեղուցում և վտանգում համաշխարհային անվտանգությունն ու բարգավաճումը: G7-ի անդամները և ավելի լայն միջազգային հանրությունը շահագրգռված են Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման հարցում»:

 

  • Կիսվել: