երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մեծ յոթնյակի երկրները վերահաստատում են իրենց աջակցությունն Ուկրաինային

Մեծ յոթնյակի երկրները վերահաստատում են իրենց աջակցությունն Ուկրաինային

Մեծ յոթնյակի խմբի հանդիպումից հետո Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները և ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ վերահաստատելով իրենց աջակցությունն Ուկրաինային, նրա տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և գոյության իրավունքին:

Պաշտոնյաները բարձր են գնահատել հրադադարի ուղղությամբ ջանքերը և ռազմական գործողությունները դադարեցնելու Ուկրաինայի պատրաստակամությունը: Նախարարները կոչ են արել Մոսկվային՝ հետևել Կիևի օրինակին:

Քննարկվել են Ռուսաստանի դեմ հնարավոր սահմանափակումները, այդ թվում՝ նավթային ոլորտում, եթե հրադադարի համաձայնություն ձեռք չբերվի:

Նրանք նաև ընդգծել են անվտանգության ամուր մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը, որ Ուկրաինան ապագայում կարողանա դիմակայել հնարավոր նոր ագրեսիաներին:

 

  • Կիսվել: