ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիայի հետ ենք՝ Մակրոնի իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում. Գերմանիայի ԱԳՆ

Ֆրանսիայի հետ ենք՝ Մակրոնի իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ դրանք անվանելով ՛՛անընդունելի՛՛, տեղեկացնում է DW-ն:

Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ Մակրոնին մեղադրել էր իսլամաֆոբիայի մեջ և խորհուրդ տվել նրան ՛՛բուժել հոգեկանը՛՛:

Ի պատասխան՝ Ֆրանսիան Անկարայից հետ էր կանչել իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար:

Այսօր արդեն Էրդողանը թուրքերին կոչ արեց բոյկոտել ֆրանսիական ապրանքները:

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ ՛՛աջակցում է ֆրանսիացի ընկերներին որոշումների հարցում՛՛:

Գերմանիայի արտգործնախարարը հայտնել է, որ Ֆրանսիայի հետ է՝ Մակրոնի իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում:

Նշենք նաև, որ Ֆրանսիայի նախագահի վրա Էրդողանի հարձակումները քննադատել է նաև Իտալիայի վարչապետը՝ իր համերաշխությունը հայտնելով Փարիզին:

 

  • Կիսվել: