ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կցնցի Շվեդիային. Էրդողան

Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կցնցի Շվեդիային. Էրդողան

Թուրքիան կարող է որոշում կայացնել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, ինչը ցնցելու է Շվեդիային։

Այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

«Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք այլ ուղերձ հղել Ֆինլանդիայի վերաբերյալ, եթե նա չկրկնի նույն սխալները։ Շվեդիան կցնցվի, երբ դա տեղի ունենա»,- ասել է Էրդողանը\:

Էրդողանն ընդգծել է, որ Ֆինլանդիան չպետք է կատարի նույն սխալ քայլերը, ինչ Շվեդիան։ Միաժամանակ, նա նշել է, որ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնին բացատրել է, թե ինչ պետք է անի երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Նշենք, որ անցյալ շաբաթ օրը Ստոկհոլմում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ, դանիական ծայրահեղ աջ «Կոշտ գիծ» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանն այրել էր Ղուրանը՝ նախապես Շվեդիայի իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Էրդողանը նախազգուշացրել է, որ դրանից հետո Շվեդիան չպետք է հույս ունենա, որ Անկարան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին։

  • Կիսվել: