ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Ֆիլիպիններում մոլեգնում է «Ֆանֆոն» թայֆունը

Ֆիլիպիններում մոլեգնում է «Ֆանֆոն» թայֆունը

Ֆիլիպիններում մոլեգնող «Ֆանֆոն» թայֆունի պատճառով առնվազն 16 մարդ է զոհվել։ Տարերային աղետի հետեւանքով չեղարկվել է առնվազն 60 ներքին ավիաչվերթ, 157 նավ չի կարողանում դուրս գալ ծով, 20 հազարից ավելի ուղեւորներ մնում են նավահանգիստներում: 

Արեւելյան Վիսայայի տարածաշրջանից տարահանվել է ավելի քան 4 հազար մարդ։ Տեղական զանգվածային լրատվամիջոցները հայտնում են, որ անցած գիշեր թայֆունն ավերել Է շուրջ 100 տուն

«Ֆանֆոնի» սահմաններում քամու արագությունը հասնում է վայրկյանում 41,7 մետրի: Այն անցնում է «Հայան» թայֆունի հետագծով, որը 2013 թվականին ավելի քան 6,3 հազար մարդու կյանք խլեց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: