երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Թայֆուն՝ Ճապոնիայի Իբարակի նահանգում

Թայֆուն՝ Ճապոնիայի Իբարակի նահանգում

Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է «Չան-հոմ»  թայֆունը, հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ գործակալությունից հավելել են, որ թայֆունը Ճապոնիայի Իբարակի նահանգ է հասել տեղական ժամանակով ժամը 20:00-ին:

Ցիկլոնը շարժվում է ոչ բնորոշ հետագծով՝ արևելքից հարավ-արևմուտք, մինչդեռ սովորաբար թայֆունները Ճապոնիա են գալիս հարավից: Այդ կապակցությամբ գործակալությունում նախազգուշացնում են ցածրադիր շրջաններում սողանքների, ջրհեղեղների, ինչպես նաև քամու ուժեղ պոռթկումների մասին:

  • Կիսվել: