ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ֆեյսբուքի խափանման պատճառով Ցուկերբերգը ավելի քան 6 մլրդ դոլար է կորցրել

Ֆեյսբուքի խափանման պատճառով Ցուկերբերգը ավելի քան 6 մլրդ դոլար է կորցրել

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը ընկերությանը պատկանող սոցցանցերի աշխատանքի գլոբալ խափանման ֆոնին նվազել է 5,11%-ով կամ 6,3 մլրդ դոլարով, տեղեկացնում է РБК-ն:

Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում, որը թարմացվում է իրական ժամանակում, Ցուկերբերգի կարողությունը հոկտեմբերի 4-ի երեկոյան (Երևանի ժամանակով) գնահատվել է 116,4 մլրդ դոլար:

Ֆեյսբուքի սեփականատերը ցուցակում հինգերորդ հորիզոնականը զիջել է Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնին:

Հոկտեմբերի 4-ին խափանվել էր Ֆեյսբուք, Ինստագրամ և ՎոթսԱփ սոցիալական ցանցերի աշխատանքը: Ժամեր անց դրանց բնականոն աշխատանքը վերականգնվել է:

  • Կիսվել: