երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ֆեյսբուք մեսենջեր»-ի օգտատերերը տարօրինակ հաղորդագրություն են տեսնում. ի՞նչ է դա նշանակում

«Ֆեյսբուք մեսենջեր»-ի օգտատերերը տարօրինակ հաղորդագրություն են տեսնում. ի՞նչ է դա նշանակում

Ֆեյսբուք Մեսենջերի մի շարք օգտատերեր համակարգչի զննարկիչով (browser) կայքը բացելիս այսօր տարօրինակ հաղորդագրություններ են տեսնում։ Ընդ որում, նույն այդ օգտատերերը հեռախոսով կամ նույնիսկ համակարգչի վրա Messenger for Windows, Messenger for Mac հավելվածներով նույն հաղորդագրությունը չեն տեսնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է մեդիափորձագետ Արթուր Պապյանը:

«Ենթադրում եմ, որ դա կապված է Մետա ընկերության հայտարարության հետ, որ մտադիր են բոլոր հարթակներում պարտադիր ծայրից ծայր գաղտնագրում (end-to-end encryption) ակտիվացնել։ Սա, իհարկե, շատ լավ և ողջունելի նախաձեռնություն է, սակայն խնդիրներ են առաջացել քանի որ համակարգիչների զննարկիչների վրա նման գաղտնագրման ավելացումը դեռևս էքսպերիմենտալ մակարդակում է, բնականաբար որոշ օգտատերերի մոտ կարող է նման խնդիր առաջանալ։ Անհանգստանալու առիթ այս կապակցությամբ չկա, ի վերջո՝ բոլորս տարիներ շարունակ օգտաագործել ենք Մեսենջերը առանց ծայրից ծայր գաղտնագրման հնարավորության։ Եթե ձեզ հարկավոր է իրապես անվտանգ մեսենջեր՝ օգտագործեք Signal, Wire, Wikr և նմանատիպ բազմաթիվ անվտանգ Մեսինջերներից մեկը»,-գրել է նա:

Возможно, это изображение текст «Couldn't load load all end-to-end encrypted chats Try refreshing the page to see them. Refresh»

 

Возможно, это изображение текст «чаты Q поиск в Messenger входящие сообщества He удалось загрузить все чаты Co сквозным шифрованием попробуйте обновить страницу, чтобы увидеть их. обновить»

  • Կիսվել: