Ինչ-որ ներքին տեխնիկական խնդիր է. Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուքի աշխատանքի մասին
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ֆեյսբուքի աշխատանքի խախտումներին:
՛՛Ֆեյսբուքը ժամանակավորապես վերածվել է Օդնոկլասնիկի։ Հենց մտնում եք մեկի հաշիվ, ավտոմատ ընկերության հայտ եք ուղարկում՛՛,-նշել է նա՝ հավելելով, որ դա միայն մեզ մոտ չէ, այլև՝ ամբողջ աշխարհում։
՛՛Ինչ-որ ներքին տեխնիկական խնդիր է՛՛,-գրել է Մարտիրոսյանը: