հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եվրոպական դատարանը մերժել է Ռոման Աբրամովիչի հայցը ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ

Եվրոպական դատարանը մերժել է Ռոման Աբրամովիչի հայցը ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ

Եվրոպական դատարանը Լյուքսեմբուրգում մերժել է ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Ռոման Աբրամովիչի բողոքը Եվրամիության այն որոշման առիթով, որ իրեն ներառել են պատժացուցակում՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ կապված։

Աբրամովիչը ԵՄ սեւ ցուցակ է մտցվել ռուս պաշտոնյաների հետ միասին 2022թ. մարտին։ Եվրամիությունում հայտնել են, որ նա «վաղեմի եւ սերտ կապեր ունի Վլադիմիր Պուտինի հետ, արտոնյալ է եղել նախագահի մոտ եւ նրա հետ լավ հարաբերություններ է պահպանել»։

ԵՄ կարծիքով՝ այդ կապերը մագնատին թույլ են տվել «պահպանել նրա զգալի կարողությունը եւ, հետեւաբար, նա շահ է ստացել ռուսական ղեկավարներից, որոնք պատասխանատու են Ղրիմի անեքսիայի կամ Ուկրաինայի վիճակի ապակայունացման համար»։ ԵՄ-ը նաեւ նշել է, որ Աբրամովիչը, լինելով ռուսաստանցի առաջատար գործարարներից մեկը, ապահովել է «եկամուտի աղբյուր Ռուսաստանի կառավարության համար»։

Ռոման Աբրամովիչը հայց է ներկայացրել ԵՄ-ի դեմ իր դեմ պատժամիջոցների վերացման համար անցած տարվա մայիսին։ Նա հավաստիացրել է, որ Եվրամիության գնահատականում «ակնհայտ սխալ» է եղել, իսկ նրան ցուցակում ներառելը «հիմնական իրավունքների խախտում եւ անարդարացի միջամտություն է» նրա հիմնական իրավունքներին, որոնք ամրագրված են ԵՄ օրենսդրությունում։

Եվրոպական դատարանի փաստաթղթերից երեւում է, որ Աբրամովիչը փորձել է ԵՄ-ից ստանալ 1 մլն եվրո հակամարտությունների զոհերի իր բարեգործական հիմնադրամի համար, այդ թվում Ուկրաինայում, որն ստեղծվել է Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքի հետ կապված, «հեղինակության վնասի պատճառով»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: