Հարթում է անկյունները. Զելենսկու գրասենյակը՝ ռուս-ուկրաինական բանակցություններում Աբրամովիչի դերի մասին
Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններում ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչի հիմնական խնդիրն անկյունները հարթելն է։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակին։
«Նա առաջին հերթին ռուսական պատվիրակության անդամ է, այնտեղ միջնորդի դեր է կատարում, որը պետք է այնպես անի, որ երկխոսությունն այնուամենայնիվ կայանա՝ հաշվի առնելով մեր խիստ բացասական վերաբերմունքը ռուսական պատվիրակության նկատմամբ, որը շարունակում է հավատալ, որ իրենք զբաղված են ինչ-որ դենացիֆիկացիայով, այսինքն՝ նրա խնդիրն է հարթել այդ անկյունները»,- ասել է Պոդոլյակը։
Հիշեցնենք, որ ըստ Bloomberg-ի, Աբրամովիչը վերջերս այցելել է Կիև՝ վերսկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները։