երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Բայդենը, ապա Թուրքիան ավելի շատ կկորցնի, քան մյուս երկրները․ Reuters

Եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Բայդենը, ապա Թուրքիան ավելի շատ կկորցնի, քան մյուս երկրները․ Reuters

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի դեպքում Թուրքիան շատ ավելին կկորցնի, քան մյուս երկրները, քանի որ սպասվում է, որ Բայդենը կխստացնի ԱՄՆ-ի դիրքորոշումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օտարերկրյա ռազմական միջամտությունների և Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության վերաբերյալ: Այս մասին գրում է Reuters-ը։

Նշվում է, որ ներդրողներն ու վերլուծաբաններն ասում են, որ թուրքական լիրան հատկապես խոցելի կդառնա, եթե Սպիտակ տունը Անկարայի կողմից ռուսական C-400 հրթիռների գնման պատճառով պատժամիջոցներ սահմանի: Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ ռուսական համակարգերը սպառնալիքի տակ են դնում ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը, գրում է գործակալությունը։

Reuters-ը գրում է, որ Էրդողանը Թրամփի հետ իր ջերմ կապերն օգտագործել է Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և այս ամիս Լեռնային Ղարաբաղում ռազմական մկանները ձգելու համար, սակայն, ըստ լրատվամիջոցի, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կարող են սառել, եթե Բայդենը հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջատար տարածաշրջանային տնտեսագետ Ռոջեր Քելլին էլ նշել է, որ Բայդենի հաղթանակը կբարձրացնի ամերիկյան պատժամիջոցների վտանգը:

 

  • Կիսվել: