Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է պատասխան այց կատարել Թուրքիա, հաղորդում է Անադոլուն։
«Ես առաջարկել եմ նրան (Պուտինին) պատասխան այց կատարել մոտ ժամանակներս: Նա դրական է արձագանքել: Նաև առաջարկել եմ մինչև այս տարեվերջ Թուրքիայում անցկացնել (ռուս-թուրքական) բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ: Նա դրան նույնպես արձագանքեց դրական», – ասել է Էրդողանը: