ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը. խոսնակ

Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը. խոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Արցախի՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդա (Ֆիզուլի) քաղաքի միջազգային օդանավակայանի բացմանը: Այս մասին Haber Global-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:

«Ղարաբաղի «ազատագրված տարածքների» վերականգնման աշխատանքներն ընթանում են: Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը մոտենում է ավարտին, այն շուտով կբացվի: Բացման արարողությանը կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- ասել է Քալընը:

  • Կիսվել: