շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ-ն ու Ադրբեջանը կավելացնեն գազի մատակարարումները

ԵՄ-ն ու Ադրբեջանը կավելացնեն գազի մատակարարումները

ԵՄ-ն եւ Ադրբեջանն ակտիվացնում են երկխոսությունը համայնքին գազի մատակարարումների ավելացման շուրջ: Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Երկկողմ հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Գազամատակարարումների ավելացման եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում համագործակցության եւ մաքուր էներգիային անցման շուրջ երկխոսության ակտիվացում՛՛,-գրել է նա իր թվիթերյան էջում:

Սիմսոնը հավելել է, որ  Բաքվում բանակցությունները ՛՛լավ հնարավորություն դարձան՝ կողմերի գործընկերությունը եւ էներգետիկ ոլորտում առաջ շարժվելու ուղիները քննարկելու համար՛՛: ՛՛Ես նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին Հարավային գազային միջանցքով ԵՄ գազի մատակարարումն ավելացնելու ջանքերի համար։ Ադրբեջանը մեկ քայլ առաջ կատարեց՝ հաստատելով իր հուսալիությունն ու գերազանց գործընկերությունը՛՛,-նել է նա:

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը երկու այց է կատարում՝ Ադրբեջան եւ ԱՄՆ՝ Եվրամիություն գազի լրացուցիչ մատակարարումները քննարկելու համար:

  • Կիսվել: