կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԵՄ-ն պետք է ընդունի աֆղանցի փախստականներին. Եվրախորհրդարանի ղեկավար

ԵՄ-ն պետք է ընդունի աֆղանցի փախստականներին. Եվրախորհրդարանի ղեկավար

Եվրամիությունը պարտավոր է ընդունել աֆղանցի փախստականներին եւ չի կարող մարդկանց թողնել Աֆղանստանում: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Դևիդ Սասոլին

Նա նշել է, որ Աֆղանստանից ժամանող փախստականները, որն այժմ գտնվում է թալիբների ձեռքում, պետք է հավասարաչափ բաշխվեն ԵՄ անդամ երկրների միջեւ:
 
Հիշեցնենք, որ թալիբները նախօրեին հայտարարել էին, որ խաղաղություն են ցանկանում, վրեժ չեն լուծի եւ կհարգեն կանանց իրավունքներն իսլամական օրենքների շրջանակներում: Բայց շատ աֆղանցիներ թերահավատորեն են վերաբերվում այդ խոստումներին, եւ հազարավոր մարդիկ հուսահատորեն հեռանում են, այդ թվում` մեծ թվով նրանցից, ովքեր երկու տասնամյակ օգնել են օտարերկրյա ուժերին ԱՄՆ հրամանատարության ներքո:
 
Սասոլին էլ, իր հերթին, նշել է. ՛՛Մենք պետք է պաշտպանենք նրանց, ովքեր աշխատել եւ համագործակցել են մեզ հետ, մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի նրանցից վրեժ լուծեն: Մենք պատասխանատվություն ունենք: Կարծում եմ, որ Եվրահանձնաժողովը կարող է լիազորել նրանց հավասարաչափ բաշխումն անդամ երկրների միջեւ` պարիտետը պահպանելու համար, եւ դա կարելի է արագ անել՛՛:
 
Նշենք, որ ավելի քան 2200 դիվանագետ եւ այլ քաղաքացիական անձինք տարհանվել են Աֆղանստանից ռազմական թռիչքներով, Reuters-ին հայտնել է արեւմտյան անվտանգության ծառայության ներկայացուցիչը, սակայն նա չի նշել, թե հեռացածների թվում քանի աֆղանցի կա:

  • Կիսվել: