հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԵՄ խորհուրդն Իդլիբի հարցով առաջիկա օրերին արտահերթ նիստ կանցկացնի

ԵՄ խորհուրդն Իդլիբի հարցով առաջիկա օրերին արտահերթ նիստ կանցկացնի

ԵՄ խորհուրդն Իդլիբի հարցով առաջիկա օրերին արտահերթ նիստ կանցկացնի ԱԳ նախարարների մակարդակով, որը գումարվում է Հունաստանի խնդրանքով: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Առաջիկա շաբաթը ԵՄ խորհրդի արտահերթ նիստ եմ գումարում ԱԳ նախարարների մակարդակով՝ քննարկելու համար Իդլիբում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարարի առաջարկով»,- հայտարարել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնեի էինք, Հունաստանը վերջին օրերին բախվել է Թուրքիայից եկող սիրիացի փախստականների հոսքին, որոնց սահմանի մոտ են հասցնում թուրքական ավտոբուսները:  

Ավելի վաղ Թուրքիան հայտնել էր, որ որոշում է կայացրել բացել ԵՄ-ի հետ սահմանը սիրիացի փախստականների համար: Նման որոշում Թուրքիայի իշխանությունները կայացրել են Իդլիբում զինված բախումների սրման ֆոնին՝ հայտարարելով, որ 36 թուրք զինվորական է զոհվել Իդլիբում:

  • Կիսվել: